ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Շշով հարվածել են, անհայտ բանով հոնքը բացել

Շշով հարվածել են, անհայտ բանով հոնքը բացել
12.12.2017 | 10:25

Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Telegraph-ը, մանչեստրյան դերբիից հետո «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտել է մրցակից թիմի հանդերձարան` իբր թե իրենց հաղթանակը բավականին աղմկոտ նշող հյուրերին ողջախոհության կոչ անելու համար: Հենց այստեղ էլ նա լեզվավեճի է բռնվել «Սիթիի» դարպասապահ Էդերսոնի հետ ու, չկարողանալով զսպել կրքերը, ձեռքին եղած ջրի պլաստիկե շշով հարվածել նրա գլխին:

Առաջացել է մեծ քաշքշուկ, գործին խառնվել են «կարմիր սատանաներից» Ռոմելո Լուկակուն, «Սիթիից»` թիմի գլխավոր մարզչի օգնական Միգել Արտետան, ում հոնքը, համատեղված ջանքերի արդյունքում, տանտերերը տեղում բացել են: Ահա այսպիսի Մոուրինյո, իսկ դուք ասում եք, թե Մխիթարյանին տեղ չի տալիս հիմնական կազմում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2976

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ